ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անպարտելի Կառլսենը

Անպարտելի Կառլսենը
05.02.2016 | 12:35

Վեյկ-ան-Զեեի շախմատային գերմրցաշարում, ինչպես և սպասվում էր, հաղթանակ տոնեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ տասներեք տուրում հավաքելով ինը միավոր: ՈՒթական միավորով երկրորդ-երրորդ տեղերը կիսեցին Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Ֆաբիանո Կարուանան ու չինացի Դին Լիժենը: Ի դեպ, մրցաշարի առաջին չորս խաղից հետո Կարուանան նորվեգացու նկատմամբ ուներ +2 միավորի առավելություն:
Հաշվի առնելով Վեյկ-ան-Զեեում շախմատի համաշխարհային էլիտայի ներկայությունը (ուժեղագույններից սակավաթիվ բացակայողներից էր Լևոն Արոնյանը, ի դեպ՝ այս մրցաշարի քառակի հաղթող) և ուժերի հարաբերակցությունը, տպավորություն է ստեղծվում, որ Կառլսենի համար բնավ էլ նշանակություն չունի, թե մարտի 10-ին Մոսկվայում մեկնարկելիք հավակնորդների մրցաշարում ով կլինի հաղթողն ու թագի համար իրեն ձեռնոց նետողը:
Մրցաշարի Բ խմբին մասնակցում էր Ամերիկան ներկայացնող պատանի գրոսմայստեր Սամվել Սևյանը: Նա 6,5 միավորով բաժանել է 6-10-րդ տեղերը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ